Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնը եզդիների պետականության ստեղծման հարցում հայերի աջակցություն է ակնկալում

Մարտ 03,2022 17:57

Աշխարհասփյուռ եզդիական համայնքն ակնկալում է հայության աջակցությունն իր պետականության ստեղծման գործում: Այդ մասին հայտնում է Հայաստանի բազմակի և գործող չեմպիոն, միջազգային մենամարտերի բազմակի հաղթող, պրոֆեսիոնալ մենամարտերի բազմակի հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանը, ով հայտնի է TORNADO մականվամբ։

«Որպես եղբայրական ժողովուրդ հույս եմ հայտնում, որ այս հարցում ևս հնարավորինս կաջակցեն մեզ, քանի որ բազմադարյա պատմության ընթացքում միշտ միասնական ենք եղել», -ասում է նա:

Քալաշանը կարևորում է հայ-եզդիական դարավոր բարեկամությունը և պետականաշինության փորձի փոխանակումը, գտնելով, որ իր մարզական կարիերան համահունչ է իր սպասելիքների։

«Երբևէ հասարակական գործունեություն չեմ ծավալել, բայց միշտ հիշել եմ ազգիս մասին, հպարտացել եմ իմ ազգով, ինչի վառ ապացույցը եղել է ամենատարբեր մրցաշարերում հայոց եռագույնի հետ եզդիական դրոշի ծածանումը»,  – շեշտում է նա։

Մարզիկը լիահույս է, որ Իրաքում Եզդիների Ավագանու ստեղծումն առաջին քայլն է լինելու ոչ միայն սեփական պետականություն ունենալու ճանապարհին, այլ նաև աշխարհասփյուռ ժողովրդի միավորմանը։

«Կարծում եմ, չկա աշխարհում գեթ մեկ եզդի, որը երազած չլինի ինքնավարության մասին։ Ողջունում եմ Իրաքում ավագանի ունենալու գաղափարը, հուսով եմ՝ սա առաջին քայլը կլինի այդ երկար ու դժվարին ճանապարհին», – ասում է նա և հավելում, որ սպասում է  ապագա ավագանուց համապատասխան քայլեր ի նպաստ իր ազգի ու նրա բարօրության։

Քալաշյանը շեշտում է, որ նպատակների իրականացման համար եզդի ժողովրդին խիստ հարկավոր է միասնականությունը։

«Անկախ նրանից, թե աշխարհի որ մասում են ապրում, երբեք չմոռանան իրենց ակունքներն ու արմատները, միասնական լինեն, պահպանեն մեր ավանդույթներն ու լեզուն», – ասաց նա։

Իրաքում եզդիների հոգևոր խորհրդի անդամ շեյխերի, փիրների և ֆակիրների հետ խորհրդակցական բանակցությունների շրջանակում 2021 թվականին համատեղ որոշում է կայացվել եզդիների ընդհանուր բարօրության և բարգավաճման համար ավագանի ստեղծելու անհրաժեշտության մասին։

Նրա ստեղծումը միտված է քննարկել մարդասիրական օգնության տրամադրման հարցերը (այդ թվում՝ միջազգային կոալիցիայի աջակցությամբ), հետաքննել հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ինչպես նաև լուծել պետությունների կողմից եզդիների նկատմամբ ցեղասպանության ճանաչման խնդիրները։

Ձևավորվող ավագանին համալրված է լինելու միայն Իրաքում բնակվող եզդիական խմբերից, սակայն պարտադիր անդամություն է պահանջվում նաև Իրաքից դուրս գտնվող մյուս խմբերից։ Այդպես, օրինակ Կատանի տոհմի  (Շեհուբեքր) հոգևոր-քաղաքական ներկայացուցիչն իր պատվիրակության հետ լիազորված է ավագանու անունից բանակցել ԱՊՀ երկրներում բնակվող այլ տոհմերի ներկայացուցիչների հետ։

Ներկայում բանակցություններ են վարվում Ռուսաստանի և Հայաստանի եզդիական և պետական համայնքների հետ։

Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031