Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշել եք՝ վայելեք․ ձեր՝ ՔՊ-ի նախագահն է»․ «Հայաստանը» չի մասնակցի նախագահի երդմնակալությանը

Մարտ 03,2022 19:11 Share

«Պարոն Կոնջորյան, ձեր այսօրվա ելույթը նայեք եւ մտածեք՝ դուք դրանով նպաստեցի՞ք ՀՀ-ում քաղաքական համակարգի բարելավմանը, թե հարված հասցրիք։ Մենք ասել ենք՝ եթե նախագահի կարգավիճակը վերկուսակցական եւ համազգային համախմբման գործառույթ ունի, ապա ինչո՞ւ է իշխող ուժն անտեսում հանրությանն ու ընդդիմությանը եւ որոշում, որ իր քաղաքական թիմի անձին պետք է ներկայացնի»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի ընտրության հարցի ժամանակ ընդդիմության ուղղված ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի մեղադրանքներին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա դիմեց իշխող ուժին․ «Որոշել եք՝ վայելեք․ ձեր՝ ՔՊ-ի նախագահն է»։ Մինասյանը նաեւ հայտնեց, որ նախագահի՝ առաջիկայում ԱԺ-ում սպասվելիք երդմնակալության հարցով հատուկ նիստին չի մասնակցելու «Հայաստան» խմբակցությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031