Լրահոս
Օրվա լրահոսը

2-րդ փուլով ՔՊ-ն Վահագն Խաչատրյանին ընտրեց ՀՀ նախագահ

Մարտ 03,2022 13:08 Share

ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարվեցին ՀՀ նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկության արդյունքները։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանի փոխանցմամբ՝ 107  պատգամավորից նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցել են 71-ը․ անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ ՔՊ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանի օգտին կողմ է քվեարկել 71 պատգամավոր։

Դահլիճում ներկա իշխանական խմբակցությունը հոտնկայս ծափահարեց ընտրված նախագահին։

«Հուզումնալից է իսկապես, շնորհակալ եմ վստահության համար, որ ինձ այսպիսի մեծ վստահության քվե տվեցիք։ Դեռեւս չեմ գիտակցում ամբողջ պատասխանատվությունը, ավելի ճիշտ՝ պահի կարեւորությունը։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում կվերագնահատեմ։ Ձեզ համար էլ շատ կարեւոր պահ է, որովհետեւ վերապահված էր ընտրել ՀՀ նախագահին»,-մոտենալով ամբիոնին՝ ասաց Վահագն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նախագահի ընտրության հարցի քննարկումը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել