Լրահոս
Օրվա լրահոսը

«Վատ նորություն ունեմ ընդդիմության համար»․ Հայկ Կոնջորյան

Մարտ 03,2022 11:29

Ինչպես հայտնել էինք, ՔՊ-ի առաջադրած նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ։ Քվեարկությանը մասնակցել էր միայն ՔՊ-ն։ Ընթանում է ընտրության երկրորդ փուլը։

Ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ նախագահի ընտրությունը կարեւոր իրադարձություններից է, մինչդեռ ընդդիմության աթոռները դատարկ են․ «Որոշ քաղաքական արձանագրություններ անեմ․ միտք է պտտվում, թե ընդդիմության բոյկոտի պատրվակն այն է, որ եթե ընդդիմությունը մասնակցի, լեգիտիմացնում է նախագահի ընտրությունը։ Վատ նորություն ունեմ ընդդիմության համար․ նախագահի ընտրությունն ամեն դեպքում եւ միանշանակ արդեն իսկ լեգիտիմ է։ Ընտրության արդյունքում նախագահի ստորագրած օրենքները պարտադիր կատարման համար են լինելու, այդ թվում՝ ընդդիմության համար»։

Հայկ Կոնջորյանի բնորոշմամբ՝ ճակատագրի հեգնանքով այն ժամանակվա իշխանության եւ այսօրվա ընդդիմության պատճառով նախագահի ընտրությունները նորից անցնում են մեկ թեկնածուով․ «Եթե այն ժամանակ որպես ընդդիմություն էինք իշխանությանն առաջարկում այլընտրանք ապահովել, հիմա որպես իշխանություն ասում ենք՝ առաջադրեք թեկնածու, ունեք հնարավորություն, բայց այսօր նորից մեր թեկնածուով ենք ընտրություն անում։ Եթե ընդդիմությունը լեգիտիմության խնդիր էր տեսնում, պետք է թեկնածու առաջադրեր եւ մասնակցեր քննարկմանը, հարցեր տար»։

Կոնջորյանը նաեւ շեշտեց, որ ընդդիմադիր դաշինքները մոտ 300 000 քվե են ստացել․ «Մի՞թե այդքան քաղաքացիների մեջ ընդդիմությունը չգտավ մի թեկնածուի, որը կարող էր նախագահի թեկնածու լինել։ Չգտա՞վ, թե՞ չցանկացավ։ Հետեւաբար, հարգելի քաղաքացիներ, դուք ներկայացված չեք այս կարեւոր գործընթացում, եւ ընդդիմությունը խլել է ձեր տված ընդդիմադիր մանդատը, այն բռնազավթված է, այն չի օգտագործվում հանուն պետության, մինչդեռ այս ամբիոնից ճամարտակում են դավաճանությունների մասին եւ լքում դահլիճը»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031