Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Աղդամն իր հայրենիքը չէ, ինչո՞ւ 2016-ին պատերազմ եղավ»․ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին

Մարտ 03,2022 19:35 Share

«Երբ 2001թ․-ին Սերժ Սարգսյանը, երբ դեռ պաշտպանության նախարար էր, ասել է՝ այո, համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ․ եթե բանակցային գործընթաց կա, եւ դու ուզում ես դիմացինիդ հիմարի տեղ դնել, դա հեգնանքի առիթ է տալիս, պարոն Օհանյան, դուք այդ ժամանակ Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավար էիք, ուստի որեւէ բան փոխվե՞լ է։

Պարոն Արծվիկ Մինասյան, Սերժ Սարգսյանին հարցրե՞լ էիք՝ դիրքորոշումը փոխե՞լ է, թե առանց հարցնելու՝ բաժին եք վերցրել իշխանությունից»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ընդդիմությանը նման հարցադրումներ հղեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Պարոն Սեյրան Օհանյան, ասում եք, թե վարչապետի՝ Արցախը Հայաստան է եւ վերջ արտահայտությունը դարձավ պատերազմի պատճառ։ Բա երբ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Աղդամն իր հայրենիքը չէ, ինչո՞ւ 2016-ին պատերազմ եղավ։ Ավելին՝ 2016-ից հետո Սերժ Սարգսյանն ասում էր, որ կորցրած տարածքը ռազմավարական նշանակություն չունի»,-հավելեց Կոնջորյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031