Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ համար Սանասար է․ 27 տարի անց դառավ Կուբաթլու»․ Սեյրան Օհանյանի պատասխանը Փաշինյանին

Մարտ 03,2022 16:43

«Երեկ Հռիփսիմե Ստամբուլյանի հարցերին ի պատասխան կառավարության ղեկավարն իր վարքագծի համաձայն շեղեց հարցի պատասխանն ու այն տարավ քաղաքական դաշտ, ընդ որում՝ վիրավորանքի դաշտ, ինչը մեր համար ընդունելի չէ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից պնդել էր, որ իրեն «հող տվող» ասողներին ի պատասխան մատ թափ կտա, իսկ եթե պետք լինի՝ նաեւ «ուրիշ բան», ինչից հետո վեճ էր սկսվել, Հակոբ Արշակյանն էլ ձայնի իրավունքից զրկել էր ընդդիմադիր մի քանի պատգամավորների, ապա՝ դահլիճից դուրս հրավիրել։

Սեյրան Օհանյանը նշեց՝ ստիպված է պատասխանել երեկ Փաշինյանի կողմից հնչած հրապարակային հարցադրմանը, թե «ձեր համար Սանասարը Սանասա՞ր, թե Կուբաթլի»։ Օհանյանը նշեց․ «Գաղափարական, հայրենիքի ազատագրման առումով այն մեր համար Սանասար է։ 93թ․-ից հետո՝  27 տարի անց, այն դարձավ Կուբաթլու։ Տվել եք, թե հետ է վերադարձվել, թե․․․այդ բնակավայրերն իմ համար Սանասար են, որովհետեւ մարդիկ դրանց համար կյանք են տվել։ Թե ում համար է Կուբաթլու, հետո բանակցությունների ընթացքում կպարզվի»։

Օհանյանը շեշտեց՝ իր ղեկավարները, ի տարբերություն այս իշխանության, չեն հրամայել զորքերը հետ քաշել, հակառակը՝ հրամայել են ամրապնդել դիրքերը։ «Հանձնվել են նաեւ Շուշին եւ Հադրութը՝ ձեր իշխանության ժամանակ։ Այստեղ հակառակ կարծիք կա՞»,-հարցադրում արեց Սեյրան Օհանյանը։

Նա նաեւ հետաքրքրվեց՝ ընդդիմության հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն  ու բնորոշումներն ինչո՞ւ չեն կիրառվում թուրքերի հանդեպ․ «Ես երեկ ասացի, որ մատ թափ մի տվեք։ Ինչո՞ւ է Հակոբ Արշակյանն ասում, թե վիրավորել եմ։ Այդտեղ վիրավորանք տեսա՞ք։ Թույլ չենք տալու կպնել մեր արժանապատվությանը։ Վիրավորանքներն անընդունելի են, չեմ ուզում իջնել դրա մակարդակին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031