Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատուկ միջոցառում»՝ ծաղիկներով

Մարտ 08,2022 17:09

Մայրաքաղաքում՝ հասարակական կարգ ու անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովող պարեկները, մարզերում՝ ՃՈ երկրորդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 8-ին իրականացրել են «հատուկ միջոցառում»։

«Հատուկ միջոցառման» խնդիրը կին վարորդների հայտնաբերումն էր։ Պարեկների և ճանապարհային ոստիկանների տեսադաշտում հայտնվող բոլոր կին վարորդների մեքենաներն անխտիր կանգնեցվում էին։ Բայց նպատակը ոչ թե արձանագրություն կազմելն էր, այլ գարնան ու գեղեցկության տոնի առթիվ ծաղիկ նվիրելն ու ժպիտով պարգևատրվելը։

Այս միջոցառումն արդեն իրականացվում է ավանդույթի ուժով՝ օրվա տոնականությանն ու խորհրդին հավատարիմ։

Այս տարի անակնկալ էր սպասվում նաև մեր երկրի հյուրերին։ Վաղ առավոտից պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան ժամանող կանանց դիմավորում էին ծաղիկներով ու ժպիտով։

Սիրելի կանա՛յք, մաղթում ենք անվտանգ երթևեկություն, միջադեպերից ու պատահարներից զերծ օրեր ու երջանկություն։

Շնորհավո՛ր Մարտի 8։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031