Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան արեւմտյան պաշտոնյաներին․ «Հետո չզանգեք Մոսկվա եւ չխնդրեք օգնել ձեզ՝ պարզելու ձեր քաղաքացիների ճակատագիրը»

Մարտ 09,2022 18:02

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ասուլիսում  հայտարարել է՝ արեւմտյան մի շարք պաշտոնական դեմքեր հայտարարություններ են անում իրենց քաղաքացիների՝ ուկրաինական ռազմական գործողություններում կամավոր մասնակցության մասին։ Նա ասել է, որ Ուկրաինայի դեսպանությունը մի շարք երկրների մայրաքաղաքներում, օրինակ՝ Կոպենհագենում, Լոնդոնում իրականացնում է վարձկանների hավաքագրման աշխատանքներ․ «Նրանք աշխատանքներ են տանում կամավորների հավաքագրման՝ ՌԴ-ի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այսպես է գրված։ Ընդ որում, իրենց քաղաքացիներին դրան մասնակցելուն դրդում են այս պետությունների պաշտոնական ներկայացուցիչները։ Ամսի մեկին Դանիայի վարչապետը հայտարարել է, որ իրենց երկրի քաղաքացիները, որոնք հայտնել են ռազմական գործողություններին կամավոր մասնակցության մասին, քրեական պատասխանատվության չեն ենթարկվի։ Նույնը Մեծ Բրիտանիան է ասել, թե  բրիտանացիների իրավունքն է, նրանք ինքնուրույն են որոշում կայացրել մասնակցելու ռազմական գործողություններին»։

Զախարովան նաեւ նշել է․«Մեծ խնդրանք այն երկրներին, այն պաշտոնյաներին, որոնք քարոզում են եւ աջակցում են այս նախաձեռնությունը՝ կամավորների հավաքագրումը, հետո չզանգեք Մոսկվա եւ չխնդրեք օգնել ձեզ պարզելու ձեր քաղաքացիների ճակատագիրը։ Մենք ձեզ պատասխանելու ենք այնպես, ինչպես դուք եք այսօր հայտարարում՝ դա նրանց ընտրությունն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031