Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը համաձայնել է ռուսական բանակը համալրել կամավորներով

Մարտ 11,2022 12:43

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական բանակում ներգրավվեն կամավորներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե դուք տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են կամավոր, առավել ևս ոչ առանց գումարի, գալ և օգնություն ցուցաբերել Դոնբասում ապրող մարդկանց, ուրեմն պետք է նրանց ընդառաջ գնալ և օգնել տեղափոխվել մարտական գործողությունների գոտի»,- ասել է Պուտինն այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում:

Նա նաև նշել է, որ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում, որ «վարձկաններ» են հավաքագրում պատերազմին մասնակցելու համար, «դա անում են բացահայտ՝ անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031