Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները 800 միավոր ՀՕՊ համակարգ կտա Ուկրաինային. «Ազատություն»

Մարտ 16,2022 22:20

«Ազատություն» ռ/կ. ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կտրամադրի 800 միավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանվել ռուսական օդանավերից և հրթիռներից:

Բացի այդ, Միացյալ Նահանգներն ուկրաինական բանակին կտա 9 հազար հակատանկային շարժական համակարգեր, անօդաչուներ և նռնականետեր:

«Դա կարող է լինել երկարատև և դժվար պայքար, բայց ամերիկացի ժողովուրդն անվերապահորեն կշարունակի սատարել Ուկրաինային խաղաղ բնակչության վրա Պուտինի անբարո և անպարկեշտ հարձակումից պաշտպանվելու գործում»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ամենաարդիական զենքը կուղարկի Ուկրաինա:

«Մենք դա մենակ չենք անում, մեր դաշնակիցները և գործընկերները նույնպես ակտիվացրել են Ուկրաինային անվտանգության հարցում աջակցելու ջանքերը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը և ավելացրել, որ առաջիկայում մատակարարումների ծավալը կավելանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031