Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գործազուրկ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայհոյել երկրի ղեկավարներին

Մարտ 22,2022 18:32

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի 50-ամյա մի բնակիչ՝ Ա․ Կ.-ն օրերս զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հասցեին։

Տղամարդը իր բնակարան մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին պարզաբանել է, որ աշխատանք չունի, դա նյարդայնացնում է իրեն, այդ պատճառով էլ զանգահարել է ոստիկանություն ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի ղեկավարների հասցեին։ Նա նաև նշել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։

Այժմ ոստիկանության «Մուշ» բաժնում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում են հանգամանքները։

Նշենք, որ սա Գյումրիում գրանցված առաջին դեպքը չէ։ Նախորդ շաբաթ ևս Գյումրու մեկ այլ գործազուրկ բնակիչ՝ Կ․ Գ.-ն դարձյալ զանգահարել էր ոստիկանության 1-02 ծառայություն ու հայհոյանքներ հնչեցրել հեռախոսը վերցրած օպերատորի հասցեին։

Եվ երբ ոստիկանության օպերատիվ խումբն այցելել էր քաղաքացուն, նա պարզաբանել էր, որ նյարդայնացած էր, բարկացած, զանգահարելու ժամանակ գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, այդ պատճառով էլ չհասկանալով և չգիտակցելով՝ հայհոյել է ոստիկանության օպերատորին: Նշենք, որ այս տղամարդը ևս գործազուրկ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031