Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա իմ տունն է, ո՞ւմ հայաթն ես եկել կանգնել դու, ի՛մ հայաթն ես եկել կանգնել, էսի մեր կվարտիրեն ա». 13/04 տեղամասի մոտ հավաքվածների արդարացումները՝ Վեդիում

Մարտ 27,2022 18:38

Վեդիում ՏԻՄ ընտրություններ են, որին մասնակցում է ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ:

Թիվ 13/04 ընտրատեղամասի մոտ կուտակումներ կային, մոտ 3 տասնյակ քաղաքացիներ խմբերով հավաքված էին, փորձեցինք ճշտել՝ արդեն մասնակցե՞լ են ընտրությանը, եթե այո, ապա ի՞նչ են անում ընտրատեղամասի մոտ:

Նրանցից մեկը պատասխանեց, որ «մայրիկիս եմ սպասում, մեռնեմ քեզ», քիչ հեռու կանգնած մի խումբ երիտասարդներ այսպես պարզաբանեցին. «Մեր շենքի հայաթն ա, ընտրությունների հետ կապ չունի: Մեր բակն է, կանգնած ենք»:

Նույն ընտրատեղամասին մոտ մի խումբ տղամարդիկ հարցին, թե ի՞նչ են անում ընտրատեղամասի մոտ, կուտակումներ են ստեղծում՝ պատասխանեցին. «Սա կուտակում չի, սա մեր խորհուրդն է»: Ավելին, դեռ մեկն էլ մուննաթ եկավ, թե՝ «սա իմ տունն է, ո՞ւմ հայաթն ես եկել կանգնել դու, ի՛մ հայաթն ես եկել կանգնել, էսի մեր կվարտիրեն ա»:

Կուտակված տղամարդկանցից մեկը դժգոհեց, թե՝ «Ասում են՝ հո թաղում չի՞, որ հավաքվել եք, հիմա տղերքով հազիվ մի անգամ իրար տեսել ենք, չհավաքվե՞նք»:

Նրանցից մեկն էլ ասաց, որ հավաքվել են՝ որոշեն, թե ում ընտրեն. «Մեծ մարդ ենք՝ 70 տարեկան, ո՞նց որոշենք էդքան շուտ: Խորհուրդ պիտի տանք մեկս մյուսի, որ տենանք ոնց է լինում»:

Զարմացանք՝ հիմա ընտրատեղամասի մոտ հավաքվել եք, նո՞ր որոշեք, քարոզարշավը եղել, ավարտվել է՝ նրանցից մեկը սրբագրեց ընկերոջ խոսքերը. «Ամեն մարդ գիտի ում է ընտրելու»:

Ի դեպ, ընտրատեղամասերի մոտ շատ մեծ քանակի ոստիկաններ էին,, ժամանակ առ ժամանակ տեղամասեր էին մտնում մի խումբ կարմիրբերետավորներ: Մի տեղամասում ոստիկանների թիվը մեկ տասնյակից ավելի էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031