Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր». Վեդիի ընտրող

Մարտ 27,2022 19:16

«Մտել եմ ընտրատեղամաս, իմ անվան դիմաց արդեն ստորագրված էր ու պեչատը խփված էր: Ես մոտեցել եմ, ինձ ցույց է տալիս վերեւի ազատ գիծը՝ ուրիշի անունը ու ասում է՝ այստեղ ազատ է, այստեղ ստորագրի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վեդիի ՏԻՄ ընտրություններն մասնակցող բնակիչներից մեկը՝ Սուսաննա Եղյանը:

Նա եկել էր 13/03 տեղամաս՝ քվեարկելու. «45 տարվա մանկավարժ եմ, երկար ժամանակ եղել եմ 18-րդ ընտրատարածքի հանձնաժողովում, այնպես որ, այս բովերով անցել եմ, գերազանց գիտեմ դրանց ֆռռիկները: Ինձ ոչ ոք իրավունք չունի ֆռռացնելու: Այնպես էլ քանոնները դրել է, գիտի՝ չեմ տեսնում: Գերազանց տեսողություն ունեմ»,- բողոքեց քաղաքացին:

Ավելի ուշ քաղաքացին նորից մտավ տեղամաս ու պահանջեց իր ընտրության իրավունքը վերականգնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031