Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորների կամ առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելն անթույլատրելի եմ համարում». Վալերի Օսիպյան

Ապրիլ 18,2022 20:11

«2018-ին մենք լավ գիտենք, թե ինչպես է այս իշխանությունը եկել իշխանության: Կարծում եմ, հնարավոր է հայրենիքը փրկել, անհնարին ոչինչ չկա ու ոչինչ դեռ կորսված չի»,- այսօր «Ազատության հրապարակում» լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանները բռնի ուժ էին կիրառում Ազատության հրապարակում ցուցարարների դեմ: Օսիպյանը հայտարարեց, որ պատգամավորների կամ առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակելն անթույլատրելի է համարում. «Կոչ կանեմ իմ նախկին գործընկերներին առաջնորդվեն միայն օրենքներով եւ հիշեն, որ սխալ հրամաններ կատարողները ուշ թե շուտ կգա ժամանակ պատասխան են կրելու: Եղել են դեպքեր իմ գործընկերներից շատ շատերին 2018-ին, տարբեր գերատեսչություններից խնդրել են, որ իրենց գործողությունների արդյունքում հետապնդումներ չլինեն: Այս անգամ թող իմ գործընկերները ուշադիր լինեն հրաման կատարելուց եւ թող կատարեն, դեմ չեմ, բայց թող առաջնորդվեն օրենքներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930