Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նարեկ Մանթաշյանի գործի քննությունը տեղի է ունեցել սարսափելի խախտումներով. Կոչուբաեւ

Ապրիլ 19,2022 23:13

«Եղավ այն, ինչ պետք է լիներ, գոնե այն պահից, երբ մենք իմացանք, որ վերաքննիչ բողոքը քննելու է Ռուբիկ Մխիթարյանը, մեզ համար արդեն ակնհայտ էր, թե ինչ է  լինելու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: Նրա խոսքով, պարզապես դատավարական ընթացակարգերն էին այդպիսին. «Մենք եկանք ինքնաբացարկի միջնորդությունն  էլ ներկայացրեցինք եւ մերժվեց այն: Անկախ նրանից Ռուբիկ Մխիթարյանն ինչպիսի որոշում կկայացներ՝ կբավարարե՞ր, թե՞ կմերժեր, արդեն ակնհայտ էր, որ գործի քննությունը տեղի է ունեցել սարսափելի խախտումով, որովհետեւ վերաքննիչ բողոքը քննվեց միայն 65-րդ օրը»:

Պարոն Կոչուբաեւն ասաց, որ իրենք նաեւ գրավի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր. «Վերաքննիչ բողոք էինք բերել եւ խիստ չակերտավոր հաճելի պատահականությամբ կրկին մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին, ապրիլի 22-ին տեղի է ունենալու գրավի մերժման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Ես, իհարկե, չեմ պատրաստվում այս թատրոնին մասնակցել, սա մի շանս էր դատավորին՝ շտկելու սխալները»:

Պաշտպանն ասաց, որ նախապես կա սցենար, որ այդ բողոքը պետք է մերժվի: Նա ասաց, որ չի պատրաստվում ապրիլի 22-ին մասնակցել դատավարությանը. «Իրենք իրենցով թող որոշում կայացնեն»:

Նրա խոսքով, ստացվում է՝ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի դրոշը ծածանելու համար. «Սա անձնական վրեժխնդրություն է, սա դատական գործ չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930