Լրահոս
Օրվա լրահոսը

«Եռագույն փ. 1». Ալեն Սիմոնյանն ընտրել է Տարոն Մարգարյանի «հասցեն». Civilnet

Ապրիլ 25,2022 17:16

Civilnet. Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող Ջրվեժի առանձնատան վրա, որտեղ որոշ ժամանակ բնակվում էր նաև ԱԺ նախագահը, փակցված է կեղծ հասցե։ Տան վրա նշված հասցեն է «Եռագույն փ. 1», սակայն այդպիսի հասցե Ջրվեժում գոյություն չունի։

2017-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ թեկնածուներից Զարուհի Փոստանջյանը Ավան վարչական շրջանում նկատել էր, որ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան հասցեն «գոլդ է»՝ 77/7։ Մարգարյանի առանձնատան կողքի տները զույգ թվերով էին. Բաբաջանյան փ. 20տ-ի կողքին քաղաքապետի առանձնատունն էր՝ Բաբաջանյան 77/7 հասցեով։

Մարգարյանին չէր մոռացել նաև այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի թերթը՝ «Հայկական ժամանակը»:

«Պարզվում է, սակայն լինում են նաև «գոլդ» համարներով տան հասցեներ: Դա, ավտոմեքենաների համարանիշների համեմատ մի քանի մակարդակ բարձր շքեղություն է, որը ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ»,- գրել էր «Հայկական ժամանակը»։

Այս միտումը, փաստորեն, ոչ միայն չի վերացել նախկինների բարքերն ու վարքերը մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, այլ ստացել է խորհրդանշական տեսք։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանողը առանձնատունը ոչ ավել, ոչ պակաս «Եռագույն փ. 1» է նշված։

Գևորգ ԹՈՍՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930