Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ երթը տասը րոպեով նստի․ թող գան բոլորիս ձերբակալեն»․ ցուցարարները նստեցին գետնին

Ապրիլ 26,2022 21:40

Որպես զգուշացում ոստիկանությանը եւ բողոքի ձայնի արտահայտում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ բազմամարդ երթի բոլոր մասնակիցներին կոչ արեց տասը րոպեով նստել գետնին։ Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հանուն Արցախի փրկության գաղափարի շուրջ  միավորման երկրորդ երեւանյան քայլերթն այսօր սկսվեց Սասունցի Դավթի արձանի շրջակայքից։

Սաղաթելյանը շեշտեց, որ ոստիկանությունն այսօր առանց հիմնավորումների բերման է ենթարկել ցուցարար երիտասարդներին․ «Եթե պետք  է՝ թող գան բոլորին հատ-հատ ձերբակալեն։ Մեզ չեն կանգնեցնելու»։ Իշխան Սաղաթելյանը խնդրեց այսպես զորակցություն հայտնել նաեւ քաղբանտարկյալներ Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մանթաշյանին եւ այլոց։ Ապա երթը Երեւանի կենտրոնում շարունակվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930