Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի հակառակ կողմը» իր գրողի հետ գնում է գրողի ծոցը». Ազատագրական շարժման անդամները Փաշինյանի գիրքը նետեցին աղբարկղը

Ապրիլ 27,2022 20:50

Ազատագրական շարժումը Հանրապետության հրապարակում բողոքի ցույց էր նախաձեռնել: Շարժման անդամներն ավելի վաղ իրազեկել էին մասնակիցներին՝ իրենց հետ բերել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» եւ ըստ իրենց՝ այլասերություն տարածող այլ գրքեր՝ աղբարկղը նետելու համար: Ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիաները քայքայում են ընտանիքները, իսկ ընտանիքը ազգի փոքր մոդելն է:

 

«Այլասերված գրականություն՝ «Երկրի հակառակ կողմը», իր գրողի հետ գնում է գրողի ծոցը… Գրքասերները այլասերված գրականություն չեն կարդում, որտեղ ոտքի տակ են դրվում ազգային  ու մարդկային արժեքները, սա պոռնոգրաֆիա է, ոչ թե գրականություն»,-ասաց շարժման անդամներից մեկը եւ Փաշինյանի գիրքը պատռելով՝ նետեց աղբարկղը:

«Ժողովուրդ ջան, մենք գիրք պատռող չենք, բայց սա պետք է պատռենք, հուսանք գրքասերները մեզ կներեն»,-ժպտալով ասաց Արա Զոհրաբյանը:  «Եթե գիտակից եւ արժանապատիվ հայերը որոշեն, որ մեկը մյուսի կողքին է կանգնելու, մեզ որեւէ մեկը չի կարող այս օրը գցել»,-հավելեց նա: Ցույցն ավարտվեց «Զարթնիր հայ» եւ «Նահանջել չկա» վանկարկումներով:

Ազատագրական շարժումը վաղը նույնպես 2 ցույց կանցկացնի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930