Լրահոս
Օրվա լրահոսը

50 Cent, ZAZ եւ Led Zeppelin Symphonic․ «ՀԱՅԱ»-ն Հայաստանում ստեղծելու է համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ

Ապրիլ 30,2022 23:20

«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար:

Ողջ տարածաշրջանում ՀԱՅԱ փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ:

2022 թ.-ին փառատոնի անվանի հյուրն է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, ում համերգն իր բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին:

Հունիսի 25-ին իր առաջին մեծ մենահամերգով Հայաստանում հանդես կգա ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի ZAZ-ը:

Led Zeppelin Symphonic բացառիկ նախագիծը տեղի կունենա հուլիսի 9-ին: Լեգենդար խմբի երաժշտությունը կատարում են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, ովքեր ներկա են եղել ծրագրի ցնցող հաջողությամբ կայացած պրեմիերային Լոնդոնում:

Բոլոր երեք համերգները կանցկացվեն Երևանի Հրազդան մարզադաշտում:

Տոմսերը հասանելի են Թել-Սել հավելվածով, ինչպես նաև www.ticketon.am, www.toms.am, www.tomsarkgh.am կայքերում:

ՀԱՅԱ-ն կշարունակվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին` Հայաստանում ներկայացնելով ամենասիրված և ականավոր փոփ աստղերի, որոնց անունները շուտով կհրապարակվեն: Նախատեսվում են համերգներ նաև քաղաքից դուրս գտնվող գեղատեսիլ վայրերում, ուր այցելուները կարող են գիշերել վրաններում և մի քանի օր ապրել ՀԱՅԱ-ի «փառատոնային քաղաքում»:

Փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» 23-րդ միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Ստեղծագործական թիմը բաղկացած է մեր երկրի լավագույն մասնագետներից և միջազգային փորձագետներից:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930