Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Պետության շահը պահանջում է՝ սահուն, անցնցում իշխանափոխություն. ՀԴԿ

Մայիս 04,2022 13:54

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության դիմումը 

Հայաստանում  իրավիճակ է փոխվել: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանական հայտարարությունները ԱԺ ամբիոնից և ամենակարևորը՝ հետագա քայլերն ու որոշումներն ի հայտ են դարձնում, որ նա բացարձակ դուրս է  պետականության և հայ ժողովրդի շահերն ու անվտանգությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում պաշտպանելու սահմանադրական գործառույթներից: Ժողովրդական դիմադրության ինքնաբուխ ընդվզումը, քաղաքական ուժերի համախմբումը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարման համակարգում պետք է տեղի ունենան սկզբունքային փոփոխություններ. Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով դավաճանում է իրեն իշխանության մանդատ տված ընտրազանգվածին՝ չկատարելով նախընտրական, ապա պաշտոնապես ընդունված «ՀՀ կառավարության ծրագիրը»: Նրան  հրապարակային չեն պաշտպանում Հայաստանի և Արցախի պետական, քաղաքական, հոգևոր, գիտական, մշակութային հաստատությունների զգալի մասը, սփյուռքյան կառույցները:

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ ելնելով վերոնշյալից, խուսափելու համար Հայաստանի և Արցախի խաթարված անվտանգային համակարգի հնարավոր ցնցումներից՝ դիմում է  ՀՀ ԱԺ-ի իշխանական և ընդդիմադիր խմբակցություններին.

Ա. Փաստելով, որ ՀՀ սահմանադրությամբ դեռ վաղ է  անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, պարտադիր ենք համարում նրա հրաժարականի պահանջը։

Բ. Ուժերի հարաբերակցության նոր պայմաններում պետք է առանձնացնել ազգային, պետական անվտանգության ապահովման խնդիրները, որոնք հիմք կհանդիսանան ժամանակավոր կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար՝ ծավալելով քննարկումներ սկզբունքների վերաբերյալ։ Նոր կառավարությունում կարող են ընդգրկվել միայն մասնագիտական որակներ, կառավարման փորձ և հանրային բավարար ընկալում ունեցող անձերը, որոնք կառաջադրվեն կուսակցությունների կողմից։

Գ. Կոալիցիոն կառավարության ծրագրի կատարման վերահսկողությունը իրականացնում է կուսակցությունների ներկայացուցիչներից  կազմված Քաղաքական խորհուրդը։

Դ․ Շուտափույթ նախաձեռնել և անցկացնել սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններ կառավարության կազմության գործընթացի օրինականությունն ու իշխանության տարանջատման սկզբունքը, փոխվերահսկողությունը հրատապ ապահովելու համար:

Ե. Արդեն հստակ սկզբունքներով նախաձեռնել ՀՀ նոր սահմանադրության ընդունման գործընթաց՝ քաղաքական և մասնագիտական շահագրգիռ հանձնախմբերի կազմությամբ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացվի ոչ թե անձի, այլ Հայաստանի արդյունավետ կառավարման համակարգ ապահովող սահմանադրության ընդունման հանրաքվեն:

Զ. Հանրաքվեի հետ մեկտեղ կանցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ, որոնք էլ կոալիցիոն կառավարության գործունեությամբ կայունացած Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական անվտանգ մթնոլորտում կկայացնեն իշխանության օրենսդիր և գործադիր, դատական մարմինների ձևավորումը:

ՀԴԿ-ն համոզված է, որ այս ճանապարհով  Հայաստանը և Արցախը զերծ կպահենք նոր փորձություններից և ներքին պառակտումից։ Հնարավոր կդարձնենք Հայկական պետականության ինքնիշխանության ամրապնդումն ու անվտանգության ապահովումը փոփոխվող աշխարհակարգի մարտահրավերներին ընդառաջ:

 ՀԴԿ Հանրապետական Խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031