«Ես այսօր պարզապես քայլում էի, ոստիկանները ձերբակալում էին մեր աղջիկներին եւ տղաներին, ես պարզապես հարց տվեցի՝ ինչո՞ւ եք ձերբակալում: Եվ երկու հոգի՝ կարմիր բերետավորներ, ինձ բռնեցին, վայրենավարի ինձ մեքենայի մեջ դրին, գլուխս էլ խփեցին մեքենայի դռան վերին մասին: Ես հիասթափված եմ իմ հայրենիքի ոստիկաններից։ Նիկոլը, ըստ երեւույթին, հրահանգել է այս կարմիր բորենիներին, որ այսպես վարվեն ժողովրդի հետ»,- ոստիկանությունից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Համբիկ Սասունյանը։
«Նիկոլ, ամոթ քեզ, հազար ամոթ, դու այս քայլերը դու արեցիր 4 տարի առաջ, որ իշխանության հասնես, դու հիմա դու դիկտատոր ես դարձել։ Ինչո՞ւ թույլ չես տալիս, որ ուրիշներն անեն նույն բանը, ինչ դու ես արել: Ամոթ քեզ, դու թուրքերից ոչ մի բանով չես տարբերվում, դու դավաճան ես: Ալիեւի հետ սուրճ ես խմում, արի տղամարդ եղիր, մեզ հետ սուրճ խմիր»,- հավելեց Համբիկ Սասունյանը:
Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյանն այսօր բերման էր ենթարկվել Դիմադրության շարժման» անհնազանդության երթի ժամանակ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ Համբիկ Սասունյանը 1982 թվականի հունվարի 28-ին, երբ ընդամենը 19 տարեկան էր, Լոս Անջելեսում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Նա դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2019թ․ վաղաժամկետ ազատ արձակվեց, իսկ այս տարի վերադարձավ հայրենիք։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































