Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ոստիկանները սադրում են՝ դիմելով «դու»-ով, «արա»-ով, հատ-հատ պատասխան են տալու». Արամ Վարդեւանյան

Մայիս 05,2022 21:01 Share

Ոստիկաններն այսօր կոպտորեն բերման էին ենթարկել անչափահասի:

Այսօր «Դիմադրության» շարժման երթի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը, ոստիկանության շենքի մոտ հայտարարեց, որ այդ շենքում շատ ոստիկաններ կան, որոնք աջակցում են շարժմանը ու իրենց կարծիքները համընկնում են, բայց կան ոստիկաններ՝ կարմիրբերետավորներ, որոնք քաշքշում են արցախյան պատերազմում զոհված հերոսի հորը, անչափահասի. «Հո դուք խելագա՞ր չեք այդ մարդկանց քաշքշեք: Ամո՛թ: Որպես իրավաբան ման եմ գալիս մի հատ այլ իրավաբանի, ով կփորձի հակադարձի այս խոսքերին՝ բոլոր դեպքերում, երբ ոստիկանները 3-4 հոգով մարդ են քաշքշում՝ խաղաղ հավաքի մասնակցելու համար, կամ սադրում են՝ դիմելով «դու»-ով, «արա»-ով, հատ-հատ պատասխան են տալու: Բոլորի դեմքերը ֆիքսվելու են, թող այնպես լինի, որ իրականում էլ դեպք չֆիքսվի, որովհետեւ հավաքների մասնակցելը սահմանադրական իրավունք է, ամո՛թ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031