Անհնազանդության գործողություններ իրականացնելիս մեքենաներից մեկը քշեց ցուցարարների վրա: «Արա՛, մարդասպան»,- բացականչեց մի կին, որը քիչ էր մնում՝ ավտոմեքենայի տակ ընկներ: «Սա պայքար չէ հանուն իշխանությունների եւ կուսակցությունների, սա պայքար չէ անհատների, կուսակցություններ, սա պայքար է հանուն Հայաստանի եւ Արցախի»,-ասաց ցուցարարներից մեկը:

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action demanding the RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation in front of the RA National Assembly building of Yerevan, Armenia
Երթի մասնակիցներին անընդհատ նորանոր մարդիկ էին միանում, սակայն լինում էին նաեւ երթեւեկության դադարեցման պատճառով դժգոհություններ: Ցուցարարները հասան Պոլիտեխնիկի մոտ ու սկսեցին դասադուլ վանկարկել:
«Սիրելի երիտասարդներ, հանուն հայ երիտասարդի արժանապատվության դասադուլ»,-ասաց բարձրախոսով ցուցարարը: Ավտոմեքենաները ազդանշաններով ողջունում էին երթի մասնակիցներին: «Մենք շարունակում ենք պնդել, որ ոստիկանը Նիկոլ չէ եւ ասում ենք, որ մեզ չեք կարող բերման ենթարկելով վախեցնել: Հայրենիքի պայքարի համար վճարված յուրաքանչյուր գին արդարացված է: Մեր հաղթանակի հիմքը միասնականությունն է լինելու»,- բարձրախոսով ասաց երթի մասնակիցներից մեկը
Կարդացեք նաև
«Այս օրերին հազարավոր մարդիկ ելել են պայքարի Նիկոլին հեռացնելու համար, որը յուրաքանչյուրի համար է… Նա բոլորին խաբել է, թոշակառուին խաբել է, որ թոշակն է բարձրացնելու, վարորդին խաբել է, որ տուգանքներն է «ջրելու», մեր ժողովրդին խաբել է, թե խաղաղություն է բերելու, բայց բերել է մահ»,-ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government
Ոստիկանները սկսեցին ուժի կիրառմամբ ցուցարարներին բերման ենթարկել, նրանց թվում նաեւ անչափահաս տղա կար: «Անչափահաս երեխա ա, մի տարեք»,-ոստիկաններին ասում էր մի կին, բայց նրան ականջալուր չեղան:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































