Լրահոս
Օրվա լրահոսը

Կա՞ արդյոք կապ հանցագործությունների թվի և ոստիկանության կամայականության համաթվի միջև. ՀՔԱՎ հետազոտության արդյունքները

Մայիս 10,2022 17:37

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» հասարակական կազմակերպության (APR Group) ներգրավմամբ 2021 թ․-ին իրականացված «ՀՀ իրավապահ մարմինների գործունեությունը բնորոշող համաթվերը 2015-2017, 2019, 2021» հետազոտության արդյունքները, որը նպատակ ունի հաշվարկելու ՀՀ իրավապահ մարմինների (ոստիկանություն, դատարաններ, դատախազություն) կամայականության համաթվերը և ոստիկանության վստահության համաթիվը:

Իրավապահ մարմինների կամայականության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության (դատախազության և դատական մարմինների) կամայական՝ օրենքով չսահմանված գործողություններից հասարակության անպաշտպանվածության զգացումները: Համաթվի հաշվարկման համար օգտագործվել են հարցեր իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ հասարակության գնահատականները բացահայտելու համար: Որքան շատ են ոստիկանության ապօրինությունները, այնքան մեծ է ոստիկանության կամայականության համաթիվը։

Ոստիկանության վստահության համաթիվը հասարակության զանգվածային տրամադրությունների ընդհանրացված համաթիվն է, որն արտացոլում է ոստիկանության հանդեպ վերաբերմունքի և վստահության, քաղաքացի-ոստիկան համագործակցության պատրաստակամության աստիճանի զգացումները:

Համեմատելով 2019, 2021 թթ հետազոտության արդյունքները՝ նույն տարիների հանցագործությունների վիճակագրական տվյալների հետ, պարզենք՝ կա, արդյոք, կապ հանցագործությունների թվի, ոստիկանության կամայականության և վստահության համաթվերի միջև, թե՝ ոչ։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031