Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյան փողոցում 6 կարմիր բերետավորներ բերման ենթարկեցին անչափահասին՝ ձեռքերը ոլորելով (տեսանյութ)

Մայիս 17,2022 12:15

Այսօր Աբովյան փողոցից կարմիր բերետավորները բերման են ենթարկել նաեւ անչափահասներին: Ականատեսներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ անչափահաս մի երեխայի վեց կարմիր բերետավորներ, քաշքշելով, ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան:

Կարմիր բերետավորներն անհամաչափ եւ բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ առհասարակ, քաշքշելով, հարվածելով, բերման են ենթարկել փողոցը փակած ցուցարարների մի մասին:

Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից Երեւանում կրկին անհնազանդության գործողություններ են՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները փողոցներ են փակել: Փակ է նաեւ Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031