Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորից` Հալավար էկոտուրիզմի հետքերով

Մայիս 27,2022 13:00

Ստեղծվել է «Ոստանի» գյուղական տուրիզմի կենտրոնը

Հինգ տարի գաղափարը մտքում պահելուց հետո Հենրիկ Մխիթարյանը որոշում է իրականություն դարձնել Հալավարում (գյուղ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից մոտ 8 կմ հարավ-արեւմուտք) էկո-ագրոտուրիզմի կենտրոն ստեղծելու իր նպատակը: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, հունիսի 1-ից գյուղական տուրիզմի կենտրոնը իր հյուրընկալ դռները կբացի այցելուների առաջ: Լոռու մարզի Հալավար գյուղում` քաղաքի թոհ ու բոհից կտրված մի անկյունում, Հենրիկը ստեղծեց «Ոստանի» գյուղական տուրիզմի կենտրոնը, որն իր հյուրերին առաջարկում է էկոտնակային, վրանային գիշերակացեր, ապիթերապիա (մեղվաբուժություն), քայլարշավներ, ձիարշավներ, հեծանվային տուրեր եւ իհարկե՝ օրգանական մթերքներ: Մթերքները Հենրիկը ձեռք է բերում տեղի գյուղացիներից` այդ կերպ լուծելով նաեւ սոցիալական խնդիրներ:

Հենրիկը վստահեցնում է` «Ոստանի»-ում օրերը հագեցած են լինելու ու հետաքրքիր: «Հյուրերի համար նախատեսում ենք կազմակերպել տուրեր` էքսկուրսավարների ուղեկցությամբ, լինելու են նաեւ երաժշտական փառատոներ: Հունիս ամսին կլինեն մի քանի մեծամասշտաբ միջոցառումներ: Պլանավորել ենք կազմակերպել էլեկտրական երաժշտության փարթի»,-պարզաբանում է Հենրիկը:

Գաղափարից բիզնես իրականացումը դժվար էր, սակայն Հենրիկը խոստովանում է, որ այդ ճանապարհին ինքը միայնակ չէր:

Գաղափարն իրականացվել է ԵՄ-ի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգերի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակներում` «Կանաչ արահետ» ՀԿ-ի աջակցությամբ: Ծրագրի ղեկավար Լուսինե Վերդյանի խոսքով՝ ծրագիրը միտված է երիտասարդների կարողությունների եւ սոցիալական ձեռներեցության զարգացմանը:

Մարիաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,
26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031