Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավիճակն այս պահին հանգիստ է, միջպետական ճանապարհը՝ երթեւեկելի»․ Գորայքի համայնքապետը՝ «Սասնա ծռեր»-ի կողմնակիցների կողմից ճանապարհը փակելու մասին

Մայիս 28,2022 23:06

«Սասնա ծռեր»-ի կողմնակիցները այսօր, մայիսի 28-ի կեսօրին փակել էին Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սիսիան հատվածը։

Այս մասին հաղորդագրություն էր տարածել ԱԺԲ մամուլի ծառայությունը։ «Մի քանի րոպե տեւեց ճանապարհի փակումը։ Բանակցեցի համայնքի բնակիչների հետ ու ճանապարհը բացեցին»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը։

Նրա խոսքով, Սպանդարյան գյուղից բնակիչներից մեկին բերման են ենթարկել։ «Բացատրեցի, որ ճանապարհ փակելը հարցի լուծում չէ»,-ասում է Աշոտ Աղաջանյանը։ Գորայքի համայնքապետի խոսքով, իրավիճակը այս պահին հանգիստ է, միջպետական ճանապարհը՝ երթեւեկելի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031