Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամալյան. «Հովհաննես Բաչկովն այս առաջնությունում լավագույնն է, նրանից հետո 2-րդ, 3-րդ չկա, հաջորդը՝ 4-րդն է»

Մայիս 30,2022 21:36

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի փայլուն հաղթանակից հետո լրագրողներին ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս: Բաչկովն այս առաջնությունում մենամարտից մենամարտ ավելացրեց ու բարձրակարգ բռնցքամարտ ցույց տվեց: Այս առաջնությունում լավագույնն ինքն է: Նրանից հետո երկրորդ, երրորդ չկա: Հաջորդը չորրորդն է: Այս մարտից առաջ, իհարկե, մտածում էի: Բայց Բաչկովն այն բռնցքամարտիկը չէ, որին կես ժամ բացատրես: Ինքը բռնցքամարտին տիրապետում է, ռինգը տեսնում է, մրցակցին կարդում ու գիտե, թե որտեղ պետք է ավելացնել:

Այսօր դեռ  Ռաֆայել Հովհաննիսյանը պիտի ռինգ մտնի: Դժվար մրցակից է, բայց ամեն բան պիտի անի, որ հաղթի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031