Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն «ծանրաբեռնվում» է դիմումներով․ ՔՊ պատգամավորը հետաքրքրվում է՝ դա արհեստակա՞ն է, թե օրինաչափ

Հունիս 02,2022 17:51

Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների քանակը եւ ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում են․ 2021թ․ տվյալներով՝ երեք անգամ ավելացել է դիմումների թիվը, եւ նույն գործընթացը տեղի է ունենում նաեւ 2022թ․-ի ընթացքում՝ նույն ինտենսիվությամբ։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվեց՝ նա նորմա՞լ գործընթաց է, կապված է ՍԴ գործառույթների աճի՞ հետ, թե՞ գործ ունենք դիմումների արհեստական գրաֆիկ ձեւավորելու հետ․ «Եթե առաջինն է եւ նորմալ է, պետք է մտածենք, թե ինչպես ավելացնենք ՍԴ ֆինանսավորումը։ Եթե արհեստական է, հասկանանք՝ գուցե այն հնարավո՞ր է  կասեցնել օրենսդրական համապատասխան փոփոխություններով»։

Սամվել Առաքելյանը դժվարացավ ասել՝ գործընթացն օրինաչա՞փ է, թե՞ արհեստական․ «Փաստ է, որ այդ դիմումները կան եւ դրանցով պետք է զբաղվել։ ՍԴ-ն պետք է վերաբերմունք ցույց տա այդ դիմումներին։ Անկախ նրանից՝ նրանք օրինաչա՞փ են, թե արհեստական, ծանրաբեռնվածությունը կա։ Ֆինանսավորման ավելացման տեսանկյունից նշանակություն չունի (ժպտում է-հեղ)»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930