Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատակցին հեռացրել են՝ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելուց հետո՞․ նախարարի արձագանքը

Հունիս 03,2022 13:10

Աննա անունով քաղաքացին հայտարարում է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին աշխատակից է, եւ որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելուց հետո իրեն աշխատանքից ազատել են, ընդ որում՝ լուսանկարը ոչ թե ինքն է հրապարակել, այլ տվյալ պահը ֆիքսել են ԶԼՄ-ները։ Այս դեպքի մասին այսօր ԱԺ-ում նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեցին լրագրողները։

Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Տեղյակ չեմ, որ որեւէ մեկին քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկեն նախարարությունը կամ միասնական սոցիալական ծառայության մարմինը։ Բոլորն էլ ունեն ազատ կարծիք, քաղաքական դիրքորոշում արտահայտելու հնարավորություն, որը տրվել է նաեւ 2018թ․-ին։ Այդ դեպքով խորհուրդ եմ տալիս դիմել նախարարություն եւ ճշտել՝ նա նախարարությա՞ն աշխատող է եղել, թե՞ միասնական սոցիալական ծառայության աշխատող։ Բայց վստահեցնում եմ, որ ես տեղյակ չեմ մի դեպքից, որ որեւէ մեկը գործից ազատվի քաղաքական դիրքորոշման համար»։

Նարեկ Մկրտչյանի խոսքով․ «Տարօրինակ է լսել, որ ոլորտի քաղաքականության համար պատասխանատու նախարարությունը նման խախտում թույլ տա։ Կարող եք գրավոր դիմել, բայց վստահեցնում եմ, որ նման դեպք չկա»:

Դեպքի մանրամասները՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այս տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930