Լրահոս
Հայկական երազանք
Օրվա լրահոսը

Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ․ պարզաբանում

Հունիս 04,2022 22:22 Share

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։

Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում․ քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։

Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:

Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել։

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել