Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժումը չի մարել, հլը նայեք ժամը քանիսն է, երեկվանից հետո բոլորը այստեղ մեկ մարդու պես կանգնած են»․ Արթուր Վանեցյան

Հունիս 04,2022 23:12

«Ոստիկանությունը տեղին քննադատվեց, բայց պետք է արձանագրենք՝ մեր կռիվը ոստիկանության հետ չէ, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է, մեր կռիվը մեր երկրի ապագայի, մեր երեխեքի, մեր նահատակված հերոսների համար է»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Ըստ նրա՝ ոստիկանությունը երեկ գործեց ոչ համաչափ, շատ վատ ու դիմելով նրանց՝ ասաց․ «Տղե′րք, ամոթ է, մի արեք, գիտեմ՝ ձեզնից շատերը նույն բանն եք ուզում, ինչ բոլորը՝ հզոր Հայաստան, Արցախ»։

Արթուր Վանեցյանն իրենց պայքարը համարեց նյարդերի պայքար ու հորդորեց՝ չպետք է հոգնեն, անընդհատ իրենց հարևան, բարեկամներին իրենց հետ պետք է բերեն։ Հետո էլ, մեկնաբանելով ոստիկանության հետ ցուցարարների բախումները, նկատեց․ «Ոստիկանությանը հանել են ժողովրդի դեմ, ժողովրդին տրամադրում են ոստիկանության դեմ։ Ասում են՝ ձեր կռվը մի քանի ցուցարար է ու ոստիկանություն։ Բայց մեր կռիվը ոստիկանության հետ չէ»։

Խոսելով իր բնորոշմամբ՝ այն կեղծ պնդումների մասին, թե շարժումը մարել է, Արթուր Վանեցյանն ասաց․ «Շարժումը չի մարել, հլը նայեք ժամը քանիսն է, երեկվանից հետո բոլորը այստեղ միասնական, մեկ մարդու պես կանգնած են մեր հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի համար»։

Ելույթի ավարտին Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող քաղաքացի։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930