Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Այդ ամենը մեզ ցրելու համար էր, բայց մի հատ ձեզ նայեք, ոստիկաններն էլ թող ձեզ տեսնեն ու հասկանան, որ այստեղ վախեցող չկա»․ Արամ Վարդևանյան

Հունիս 04,2022 23:49

«Որպես իրավաբան ուզում եմ արձանագրել՝ այսօրվա մեր քայլերթը թե′ թվաքանակով, թե′ տրամաբանությամբ մի բան ապացուցեց, որ երեկվա իրադարձությունները ոստիկանության սադրանքն էր»,-Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նա հավաստիացրեց՝ ժողովուրդը ոստիկանության նկատմամբ չունի ատելություն և ասաց՝ այլ հարց է, որ պահանջատեր են, որ այդ մարդկանցից շատերը ոստիկան չէին և ի վերջո հայտնվելու են մեղադրյալի, ամբաստանյալի, հետո էլ դատապարտյալի կարգավիճակում։

Երեկ տեղի ունեցած բախումների մասին էլ ասաց․ «Երեկվա իրադարձությունը, ժողովրդի վրա կրակելու հրահանգ տված Նիկոլի վարքագիծն ու դրա արդյունքն է այն, որ այնքան ուժ, հատուկ միջոցներ կիրառվեցին, ոստիկանը վահաններով քաղաքացի էր ծեծում, աղջիկ էին ծեծում, բայց դրանից հետո բոլորով ավելի շատացանք, ավելի ուժեղ եղանք, եկանք Ֆրանսիայի հրապարակ, հանրահավաքը շարունակեցինք։ Այդ ամենի իմաստն էր, որ մենք ցրվեինք, բայց մի հատ ձեզ նայեք, ոստիկաններն էլ թող ձեզ տեսնեն ու հասկական, որ այստեղ վախեցող չկա։ Հայի տեսակը հաղթող է եղել միշտ ու լինելու է միշտ»։։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930