Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը և Միխայիլ Շվիդկոյը քննարկել են հումանիտար ուղղություններով հայ-ռուսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հունիս 10,2022 19:45

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է  Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությանը և հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել  «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին: «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը նախատեսվում է 2022 թ. աշնանը:

Զրուցակիցները կարևորել են վերը նշված միջոցառումների անցկացումն ու ընդգծել, որ դրանք կնպաստեն հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930