Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատումից եւ սահմանագծումից հետո հակառակորդը կհեռանա Հայաստանի սուվերեն տարածքից․ Ռոբերտ Ղուկասյան

Հունիս 12,2022 22:15

«Սահմանազատման ու սահմանագծման արդյունքում, վստահ եմ, հակառակորդը կհեռանա Հայաստանի սուվերեն տարածքից ու կգնա այն դիրքը, որտեղից որ գծվել է՝ գծից այն կողմ։ Սրանում ես վստահ եմ։ Ինչ վերաբերում է թե որտեղով, կոնկրետ որ հատվածներում եւ ընդհանրապես եռակողմ աշխատանքային խումբը ինչպիսի քննարկումներ կսկսի արդեն դե ֆակտո, կարծում եմ՝ երբ կոնկրետ տարածքների վերաբերյալ կսկսվեն աշխատանքներ, համապատասխան աշխատանքային խումբը հայտարարություններով հանդես կգա»,-իր պաշտոնավորման 100 օրվա առիթով կազմակերպված մամուլի ասուլիսում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշմանը, մարզպետը նույնպես կարծում է՝ որոշ հատվածում դա կարող է անհնար լինել։ «Բայց ես մասնագետը չեմ, չեմ կարող ասել հայելային հետքաշումը ճիշտ կամ սխալ կլինի»,-նշեց Սյունիքի մարզպետը։

Ռոբերտ Ղուկասյանն այս պահին կարեւորեց սահմաններում հանդարտ իրավիճակ պահպանելը, մինչեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։

Մանրամասները՝ տեսանյութում

 Մամուլի ասուլիսում մարզպետը անդրադարձավ այլ հարցերի եւս։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Ուրեմն ինքը սահմանագիծը չգծուած արդէն գիտէ գիծը ու՞ր է. ի՞նչ գիծի մասին է որ կը խօսի. անխե՞լք կամ ստախօս։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930