Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ դերասանական արվեստից մի յուրահատկություն պակասեց, մի հագեցած ժամանակահատված. Արմեն Սարգսյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

Հունիս 13,2022 15:20

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ

«Ծանր ու ցավալի կորուստ. հայ դերասանական արվեստից մի յուրահատկություն պակասեց, մի հագեցած ժամանակահատված, մի սպասված արվեստագետ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանը…

Ռաֆայել Քոթանջյանի մասին կարելի է խոսել առնվազն այնքան, որքան նրա խաղացած դերերն են թատրոնում ու կինոյում, նրան կարելի է ներկայացնել առնվազն այնպիսի գեղագիտական բնորոշումներով, որոնք վերաբերում են նրա՝ ինքնատիպ վարպետությամբ կերտած հերոսներին, նրան կարելի է շնորհել առնվազն այն գնահատականները, որոնք նա իր ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում ազնվորեն վաստակել է հանդիսատեսից…

Ցավոք, այսօր ստիպված ենք դա անել արդեն անցյալ ժամանակով, սակայն բեմի մեծ վարպետը հավերժորեն մնալու է մեր հիշողության օրագրում…

Ցավակցում եմ սիրված դերասանի հարազատներին,մերձավորներին և նրա արվեստը գնահատողներին»։

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930