Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի մայր. «Քանի դեռ Փաշինյանը եւ նրա խունտան բռնազավթած են պահում իշխանությունը, արդարադատության հույս ունենալն անիմաստ է»

Հունիս 29,2022 23:19

44-օրյա պատերազմում զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը «Հայելի» ակումբում զարմանք արտահայտեց, որ արդեն քանի տարի երկրի հետ կատարվողի մասին ահազանգ հնչեցնող բառերը արժեզրկվում են՝ անընդհատ կրկնվելով, որովհետեւ անհրաժեշտ ռեակցիա չկա ժողովրդի, մտավորականության, բոլոր շերտերի կողմից: Նա չի հասկանում բազմահազարանոց այն մարդկանց, որոնք տանը բազմոցին նստած են լսում ահազանգերը եւ աջակցության ազդակներ տալիս, փոխանակ դուրս գան եւ լծվեն խնդիրների լուծմանը, քանի որ «բազմոցին նստած չեն պայքարում»:

Տիկին Նաիրան նաեւ անդրադարձավ Գագիկ Ջհանգիրյանի սկանդալային ձայնագրությանը: «Այնպիսի բառապաշար է,  այնպիսի այլանդակություն, աղբ ու մակարդակ, որ լսելու ուժ արդեն չկա: Ինձ չեմ կարողանում պատժել եւ ստիպել լսել նաեւ Փաշինյանի ասուլիսները, որովհետեւ գիտեմ, թե ինչ է ասելու: Նա նոր ասելիք չունի: Նորից պետք է փորձի իրեն արդարացնել ու նորից պետք է հանձնի մեր հայրենիքի մասերը: Սարսափելի է, որ այսքան բանից հետո չհնչեց Ջհանգիրյանի հրաժարականը եւ ընդդիմությունը որեւէ գործողություն չկազմակերպեց:  Կարծում եմ, ԲԴԽ շենքը պետք է շրջափակեին ու օրերով պահեին շրջափակված: Ես այդ հարցերով ռազմավարություն մշակող չեմ, բայց ընդդիմությունը, որն ունի ռեսուրս, մարդիկ, որոնք գիտեն՝ ինչ ուղղությամբ պետք էր շարժվել, եւ  ստանձնել է պարտավորություն, պետք է  աներ եւ մեզ որպես զինվորների, պարզապես, ասեր. այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ տեղում եք լինում, անհրաժեշտ է ձեր աջակցությունը: Եվ մենք վազելով կգնայինք:

Դատական նիստերի մասով: Արդեն մի  քանի նիստ է, ընդհանրապես չեմ գնում, քանի որ կարծում եմ՝ դա արժանապատվության հարց է: Այդ ամբողջ քաշքշուքները, ստորացումները, մեր այս վիճակում, այս ցավը մեր վրա՝ ամեն անգամ ապտակեն, անարգեն մեր երեխաների հիշատակը, դա իմ ուժերից այլեւս վեր է:  Մի բան կասեմ: Քանի դեռ Փաշինյանը եւ նրա խունտան բռնազավթած են պահում իշխանությունը, արդարադատության հույս ունենալ անիմաստ է: Անհնար է: Մենք մտել ենք մի փակ շղթայի մեջ, մեր այս հոգեվիճակով անընդհատ վազվզում ենք,  մի  տեղ դատախազն  ու դատավորն են վիրավորում, քննչականից ԱԱԾ են պաս տալիս:  Տպավորություն է, որ այս ողորմելի կյանքը, ինչ մեզ մնացել է մեր ողբերգությունից հետո, պետք է անցկացնենք դատարանների պատերի տա՞կ: Ես դրան պատրաստ չեմ: ԱԱԾ, ՀՔԾ եւ նմանատիպ այլ կառույցներից մնացել է միայն Ծ-ն: Այսինքն, ծառա: Ում ծառա ասես, բացի  հայրենիքից»,- ասաց տիկին Նաիրան:

Նահատակված հերոսի մայրը, որը ոչ մի հույս չի կապում իշխանության հետ, Լաչինի միջանցքի, Բերձորի, Աղավնոյի եւ շրջակա գյուղերի գլխին կախված հանձնման վտանգի դեմն առնելու նպատակով ընդդիմությանը կոչ արեց Շարժման մասնակիցներով, իրենց հետեւորդներով, հարազատներով ու ընկերներով գնալ Բերձոր եւ թույլ չտալ, որ այդ գործարքը կայանա: Եվ հատուկ նշեց, որ ինքն առաջիններից մեկը կլինի, քանի որ  Արցախի հողում դեռ չի չորացել իր զավակի արյունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930