Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով

Հուլիս 10,2022 17:14

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18 %-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։

Համաձայն ԱՀԿ տվյալների՝ Քովիդ-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։

Խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ:

Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին ստանալ խթանիչ /բուստեր/ պատվաստում, կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031