Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոսկե ծիրան»-ի հյուրերն անվանական տնկիներ են տնկել

Հուլիս 13,2022 17:54

«Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող նորաստեղծ «Aratashen winery» գինեգործական տնտեսությունում:
Օրը նշանավորվեց նրանով, որ փառատոնի անվանի հյուրերը սկիզբ դրեցին խորհրդանշական արահետին՝ տնկելով անվանական տնկիներ:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում շեշտեց հողի զորությունը. «Մեծ ցուցակ է արված, թե ովքեր պետք է ծառ տնկեն, բայց ես դրան դեմ եմ, պետք է տնկեն մարդիկ, որոնք հավատում են հողի ուժին»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

Անվանական ծառատունկին մասնակեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությանը՝ Aratashen winery տնտեսության մենեջեր Մերի Բաղդասարյանն ընդգծեց. «Քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեր մշակութային կյանքում մեծ տեղ ունի և տարիներ շարունակ թե՛ մեր կինեմատոգրաֆը, թե՛ մեր մշակույթը հայտնի է դարձնում ողջ աշխարհում, հյուրընկալում է բազմաթիվ անվանի մարդկանց՝ դրանով հանրաճանաչ դարձնելով մեր երկիրը, որոշեցինք այս տարի մենք էլ հյուրընկալել իրենց մեզ մոտ: Կարծում եմ, որ համագործակցությունը երկար կլինի: Հուսանք՝ հենց տնկողները հետագայում հնարավորություն կունենան փորձելու իրենց տնկած խաղողից ստացված գինին»։

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի է ունենում հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։

Մամուլի  հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031