Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի այցը Ծիծեռնակաբերդ

Հուլիս 28,2022 12:04

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է հրապարակել, որում մասնավորապես ասվում է. «ՄԱԿ-ի լիազորված մարմինները ներկայացնող անձինք պետք է գործեն ՄԱԿ-ի օրենսդրությանը և միջազգային իրավական նորմերին ու կանոններին համապատասխան, մասնավորապես, 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի։ Մենք դատապարտում և մերժում ենք քաղաքական շահարկումների միջոցով պատմական փաստերը և միջազգային իրավունքը կեղծելու փորձերը։ Թուրքիան այն կարծիքին է, որ 1915թ. իրադարձությունների հետ կապված փաստերը պետք է դիտարկվեն լիարժեք, արդար և ազնիվ շրջանակներում»։

Բացի այդ, նշվել է, որ Շահիդի այցը Հայաստան իբր օգտագործվել է, որպես «հայկական միակողմանի թեզերի գործիք»։ Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Շահիդը, ով ստանձնել է այնպիսի պաշտոն, որը պիտի լինի արդար և անկողմնակալ, ինչպիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնն է, ակնկալվում է, որ ավելի ուշադիր և պատասխանատու գործի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031