Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է Խնձորեսկում գործող պանրի արտադրամասի գործունեությունը

Օգոստոս 01,2022 11:11 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):

Որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է:

Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների ընթացքում, լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:

Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել