Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի սիրուն չի, էլի, էդ քարտեզը վերցրած, մեզ բոլորիս ասում եք՝ էս է, տեղավորվեք, սրա մեջ»․ Խնձորեսկում երիտասարդը՝ Փաշինյանին

Մայիս 08,2026 22:15 Share

«Չէ, չեմ ուզում, փոքր է»,- Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանի կողմից բաժանվող ՀՀ քարտեզը՝ առանց Արցախի, հրաժարվեց վերցնել մի երիտասարդ։

Այնուհետև հարցրեց․ «Պարոն վարչապետ, տների վրա գործ եմ անում, սարքում եմ, իմաստ կա՞ սարքելու, թե կարող ա պահի տակ ուրիշ բան ստացվի»։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ այ, էս քարտեզը, որ վերցնես։ Երիտասարդն էլ ասաց՝ չէ, էդ փոքր է, մեծ է պետք։

Փաշինյանն էլ ասաց․ «Երբ մեծի հետևից գնաս, էդ քո ասածը լինելու է։ Բա որ մեծ էր, էն ժամանակ տների վրա ինչի՞ գործ չէիր անում»։

Երիտասարդն ասաց, որ էն ժամանակ հնարավորություն չկար, մեծացել ենք, սկսել ենք աշխատել։ Հետո էլ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Ուղղակի սիրուն չի, էլի, էդ քարտեզը վերցրած, մեզ բոլորիս ասում եք՝ էս ա, տեղավորվեք, սրա մեջ»։

Նիկոլ Փաշինյանն էլ պնդեց․ «Այո, տեղավորվեք սրա մեջ։ Եթե չես ուզում տեղավորվես սրա մեջ, տներդ մի սարքի»։

Երիտասարդը հակադարձեց․ «Դրանից երկու հատ կսարքեմ»։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց․ «Չես կարա, մեր ձեռքը չի։ Էս է մեր՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը»։ Այս խոսքերից հետո երիտասարդը Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Հաջողություն ձեզ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031