Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ

Օգոստոս 04,2022 18:00

Վերջին օրերին լարված իրավիճակի արդյունքում ունեցանք վիրավորներ և, ցավոք սրտի, նաև զոհեր:

Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելեց Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:

Սրբազան Հորը դիմավորեց հոսպիտալի պետ փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելեցին բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Սրբազան Հայրը աղոթեց նրանց առողջության համար, մաղթեց շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին՝ նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցեց նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները:

ՀԱՍԵ Արցախի թեմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031