Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձերը, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում

Օգոստոս 05,2022 22:09 Share

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձերը, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Արտադրական կարողությունների արդիականացման միջոցառում» ծրագրում կատարված փոփոխությունները, համաձայն որոնց ընդլայնվել են ոլորտները՝ ներառելով մշակող արդյունաբերություն, հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում ոլորտները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել