Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցի վարպետը ավտոպահեստամասերը վերածում է արվեստի գործերի

Օգոստոս 09,2022 00:06

Տավուշի մարզ այցելողներին՝ Մ-4 միջպետական ավտոմայրուղու Իջևանի ճանապարհահատվածում ողջունում է մետաղյա «մարդուկը»։

Այն հին պահեստամասերից պատրաստել է իջևանցի ավտոմեխանիկ Արմեն Բադալյանը։ Մայրուղուն կից իր աշխատավայրում էլ մետաղի ջարդոններին նոր շունչ է հաղորդում տեղացիներին քաջածանոթ վարպետը։

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց, որ իր մասնագիտությամբ աշխատում է շուրջ 40 տարի։ Դպրոցական տարիներին սովորել է արվեստի դպրոցում, զբաղվել նկարչությամբ, սակայն հետագայում սիրելի զբաղմունքը փոխարինել է ավտոմեխանիկի մասնագիտությամբ։

Տարիների ընթացքում հավաքելով մեքենաների ոչ պիտանի և օգտագործած պահեստամասերը`վարպետը մի օր էլ որոշել է դրանց նոր կյանք հաղորդել։ Իր առաջին աշխատանքն Արմեն Բադալյանն ստեղծել է 3 տարի առաջ․։ Մեր զրուցակցի խոսքով ճանապարհի եզրին տեղադրված մետաղյա մարդուկը գրավում է անցորդների ուշադրությունը։ Արձանն այնքան է սիրվել, որ շատերը մոտենում են՝ հատուկ նրա հետ լուսանկարվելու։

Վարպետին ոգևորում է մարդկանց հետաքրքրությունը  և սկսում է ստեղծել այլ գործեր։ Հարկ է նշել, որ նրա աշխատանքները չեն տարբերվում արվեստի գործերից և դժվար է կռահել դրանց ծագումնաբանությունը։ Արմեն Բադալյանը նշեց, որ կրեատիվ նվերների սիրահարները արդեն իսկ դիմել են իրեն`փոքրիկ աշխատանքներ գնելու նպատակով։ Նա պատրաստակամ է նաև հրավերի դեպքում  մասնակցել ցուցահանդեսների։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031