Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաբարդ վիրահատություններից մեկը. ահռելի նորագոյացության հեռացում՝ ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Օգոստոս 26,2022 14:31

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում պարբերաբար կատարվում են բարդ և եզակի վիրահատություններ:

65 տարեկան տիկին Սիլվան Ոռուցքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել գրեթե անգիտակից վիճակում: Հետազոտությունների արդյունքում հայտաբերվել է գլխուղեղի առաջային գանգափոսի նորագոյացություն՝ մենինգիոմա: Նորագոյացության չափսերը կազմել են 7×8սմ:

Այս տեսակի նորագոյացությունը քիչ հանդիպող է, և դրա հեռացումը աշխարհում ամենաբարդ վիրահատություններից մեկն է:

Կատարվել է ճակատային շրջանի տրեպանացիա՝ ուռուցքի հեռացումով:
Շուրջ 3.5 ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդի վիճակը լավ է, այժմ գտնվում է ռեաբիլիտացիոն շրջանում:

Վիրահատությունը կատարել են Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի ղեկավար Լևոն Հարությունյանը, նեյրովիրաբույժ Ռուբեն Հարությունյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան:

Ժպտերես Սիլվան ասում է՝ երկրորդ կյանք է ստացել: Մետրոպոլիտենի բացումից ի վեր աշխատել է մինչև թոշակի անցնելը: Կենտրոնից դուրս գրվելուց հետո գնալու է վաստակած հանգիստը վայելելու:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի
հասարակայնության հետ կապերի և զարգացման բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031