Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում

Սեպտեմբեր 02,2022 16:09

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ հանցագործության հետեւանքով պետությանը եւ հասարակությանը պատճառված վնասների վերականգնման գործընթացը, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչպես նաեւ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ քննչական գործողության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի համար իրավական հենք ստեղծել՝ հետագայում դեպոզիտային հաշիվ ունենալու համար:

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության համար ձեւավորված մրցութային հանձնաժողովի գործունեությունը դադարեցնել կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման եւ ինքնավար պաշտոնների համալրման արդյունքում թափուր պաշտոնների 60 տոկոսը համալրելուց հետո:

Նախատեսվում է նաեւ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել նոր 8-րդ կետով. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմումը վարչապետին ներկայացնելը եւ վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը»:

Նախագծում կատարվել են նաեւ տեխնիկական փոփոխություններ:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք հիմնական զեկուցողի խոսքով՝ հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում:

Հարակից զեկույցում պատգամավոր Տրդատ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը եւ առաջարկել է տալ դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Հեղինակների բացակայության պատճառով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են Կառավարության հեղինակած ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի եւ ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ դրան կից նախագծերի փաթեթի քննարկումները:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930