Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, ԱԺ-ի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը Տիեզերական գործունեության մասին, շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում…». Հակոբ Արշակյան

Սեպտեմբեր 05,2022 23:44

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2020թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը Տիեզերական գործունեության մասին, շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները` զբաղված էին քննադատությամբ։

Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազոտական զարգացման ժամանակը։

Այսօր արդեն.

֊ Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ,

֊Հայաստանում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus VI Armenia  գիտական փառատոնը,

֊ Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների,

֊Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ. Արաբական միացյալ էմիրություններից, Եգիպտոսից, Իրանից, Սերբիայից, Վրաստանից, Օմանից, Բելառուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,

֊ Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։

Սրանք իհարկե առաջին քայլերն են և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։

Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ-շատ սպասված իրադարձություն տեղի կունենա Սթարմուզի շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք Ձեր երազանքների հետևից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930