Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան բախվել է ծառին․ վարորդը մահացել է

Սեպտեմբեր 11,2022 15:34

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Ա. Ծ., ծնված 1956 թ․) և «Lexus GX 470» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վարորդ Ա. Ծ.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ք. Ն.-ն (ծնված 1983 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդի դին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930