Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 50 զոհի մասին

Սեպտեմբեր 13,2022 22:10

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական ռազմական հարձակման հետեւանքով հակառակորդն ունի 50 զոհ։   Ռուսական ТАСС-ը հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում է՝  զոհերից  42-ը զինված ուժերից են, 8-ը՝ սահմանապահ ուժերից։  Ադրբեջանական կողմը նշում է, թե հայկական կողմի սադրանքները կանխելու հետեւանքով են եղել զոհերը։

Հայկական կողմը  հերքում է Ադրբեջանի՝ Հայաստանի սադրանքների մասին հայտարարությունները։ ՀՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք, ցավոք այդ թիվը վերջնական չէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930